Ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկեր

Վարկի նպատակ Տրանսպորտային միջոցի ձեռքբերում
Վարկառուի նկարագիր 23-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
Վարկառուին ներկայացվող պահանջներՎարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ
Վարկի արժույթՀՀ դրամ
Վարկի գումար500,000-30,000,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ6-120 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք18%-22%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք19.75%-52.13%
Ամսական սպասարկման վճար (հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդից)
  • մինչև 10 մլն ՀՀ դրամ 0.04% ամսական
  • 10 մլն-20 մլն ՀՀ դրամ 0.02% ամսական
  • սկսած 20 մլն ՀՀ դրամից 0.01% ամսական
Տոկոսագումարների հաշվարկման կարգըՏարեկան անվանական տոկոսադրույքով՝ վարկի փաստացի մնացորդի դիմաց
Վարկի տրամադրման եղանակԱնկանխիկ
Վարկի մարման եղանակԱմսական, հաճախորդի ընտրությամբ՝ անուիտետային եղանակով* կամ դիֆերենցված**
Վարկառուի այլ ծախսերԳրավի գնահատման, վերագնահատման, նոտարական, պետական գրացման և ձևակերպման, ապահովագրական և դրանց հետ կապված ծախսեր***
Վարկի ապահովվածությունՁեռք բերվող (մինչև 10/տաս/ տարվա արտադրության) ավտոմեքենա, երաշխիք, երաշխավորություն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ եղանակներ
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցությունԳրավի շուկայական արժեքի 70%
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
  • Մինչև 15 մլն ՀՀ դրամ պայմանագրերի վարկի մայր գումարի վաղաժամկետ մարման համար տույժ չի կիրառվում
  • 15 մլն ՀՀ դրամը գերազանցող պայմանագրերի վարկի մայր գումարի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է տույժ հետևյալ սահմանաչափերով՝
    -մարվող մայր գումարի 3%-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի 1-2 տարիների ընթացքում
    -մարվող մայր գումարի 1%-ի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի 3-րդ և ավելի տարիների ընթացքում
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացումԿազմակերպոթյան կողմից պահանջված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո որոշման կայացումը տևում է առավելագույնը 3 աշխատանքային օր, հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում
Վարկի տրամադրման ժամկետՎարկը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ համապատասխան պետական մարմիններից գրավի գրանցման իրավունքի վկայականը ստանալուն պես
Հաստատաված վարկային հայտի վավերականության ժամկետԱռավելագույնը 5 աշխատանքային օր
Վարկի ձևակերպման վայր«Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Չարենցի փողոց 1բ N 42
Ժամկետանց վարկի գումարի գծով հաշվարկվող տույժԱնվանական տոկոսադրույքի հաշվարկումը չի դադարում և, միաժամանակ, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.06%
Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվող տույժԺամկետանց տոկոսագումարի նկատմամբ գանձվում է տույժ՝ օրական 0.07%
Վարկ տրամադրելու դրական որոշման գործոններ
  • Արժանահավատ և լիարժեք փաստաթղթեր
  • Դրական կամ չեզոք վարկային պատմություն
  • Կայուն եկամտի աղբյուր
  • Գրավի առարկայի համապատասխանություն կազմակերպության կողմից ընդունելի չափանիշներին
Վարկային հայտը մերժելու գործոններ
  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը
  • ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները, երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» կարգի
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ
  • Գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ կազմակերպության համար
  • Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տեղեկատվության տրամադրում
  • Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը
Վարկի վճարման եղանակներԿանխիկ եղանակով`
անմիջապես «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ դրամարկղում (հասցե՝ ք. Երևան, Չարենցի փողոց 1բ N 42),
Անկանխիկ եղանակով՝
1․ «Արդշինբանկ» ԲԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 2474602514470000, ԱՄՆ դոլար 2474602514470010,
2․ «ԱյԴի բանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 11817068806300, ԱՄՆ դոլար 11817068806301,
3․ «Արցախբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 22325000913900, ԱՄՆ դոլար 22325000913902
4․ «Ամիօբանկ» ՓԲԸ հաշիվներ – ՀՀ դրամ 11500583623036, ԱՄՆ դոլար 11500993230832
5․ Telcell տերմինալների և Telcell Wallet էլ. դրամապանակի միջոցով` ընտրելով վարկային կազմակերպությունների ցանկից «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ն և մուտքագրելով Ձեր վարկային պայմանագրի առաջին էջում նշված վարկային կոդը։
Լրացուցիչ ծառայություններ
  • Վարկային պայմանագրի երկարաձգման համար վճարվում է սակագին՝ 20,000 ՀՀ դրամ գումարի չափով
  • Վարկի մարման ժամնակացույցի փոփոխության համար վճարվում է սակագին՝ 5,000 ՀՀ դրամ գումարի չափով
  • Գրավի առարկա հանդիսացող գույքի սեփականատիրոջ անվանափոխության, նախագծային, շինարարական և այլ աշխատանքներ իրակնացնելու նպատակով վարկային կազմակերպության կողմից տրվող տեղեկանքի (համաձայնության) համար, ինչպես նաև գրավի առարկայի հետ կապված այլ գործարքների դեպքում վճարվում է սակագին՝ 20,000 ՀՀ դրամ
  • Այլ ծառայությունների դեպքում (հասցեի փոփոխություն, նոր անձի հաշվառում և այլ) վճարվում է սակագին՝ 5,000 ՀՀ դրամ
Քաղվածքների տրամադրման պայմաններ
«Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ն յուրաքանչյուր ամսվա 16-ին անվճար էլեկտրոնային կապի միջոցով (e-mail) սպառողներին է ներկայացնում կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի ու մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն՝ ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/05-ի պայմաններին համապատասխան: Քաղվածքները և նրանց կրկնօրինակները սպառողների պահանջով տրամադրվում են անվճար։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ «ԳԼԱՁՈՐ ՈւՎԿ» ՓԲԸ ԿԱՅՔԻ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ» ԲԱԺՆԻ «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ։
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է www.fininfo.am։
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏՔԸ ՉԾԱԾԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ և ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԻՆ։
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՄԻՆՉԵՎ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է : ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՌՈՂԻՑ «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ ՍՊԱՌՈՂԻՆ (ՆՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)։
ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՄԻՆՉԵՎ 15 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ։
ՎԱՐԿԱՏՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ, ՈՐ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՉԿԱՏԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՊԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ԻՐ ՓՈԽԱՐԵՆ, ՎԱՏԱՆԱԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՍ ԶՐԿՎԵԼՈՒ Է ԻՐ ԳՈՒՅՔԻՑ, ՏՐԱՄԱԴՐԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ, ԵՐԱՇԽԱՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԳՐԵՐԻ և ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՕՐԻՆԱԿ, ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ, 7 ՕՐ ԱՌԱՋ ԾԱՆՈՒՑԵԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԱՌՆՎԱԶՆ 1 ՕՐ ԱՌԱՋ ՀԻՇԵՑՆԵԼ ԱՌԿԱ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱՄԵՆԱՈՒՇԸ ՄԵԿ ՕՐ ՀԵՏՈ ԵՐԱՇԽԱՎՈՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԱՅԴ ՄԱՍԻՆ։
ՍՊԱՌՈՂՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ (ՄԻՆՉԵՎ 10 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋՆԵՐԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, ՈՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՆ Է www.fsm.am: ԸՆԴ ՈՐՈՒՄ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՔԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ։
ՀԱՃԱԽՈՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼ՝ ԱՆԿԱԽ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ, ԹԵ ՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է, ԹԵ ՈՉ:
ՄԻՆՉԵՎ 15 ՄԼՆ․ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ԿՆՎԱԶԵՑՎԻ/ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ: ՆՎԱԶԵՑՄԱՆ/ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՊԵՏԱԿԱՆ (ՆՈՏԱՐԱԿԱՆ, ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՅԼՆ), ԳՐԱՎԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ։
*Անուիտետային վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասար չափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից, սակայն, սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:
**Դիֆերենցված վարկի մարման եղանակի դեպքում հաճախորդը վճարում է յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մայր գումար, սակայն, տոկոսավճարները անհավասարաչափ են, նվազում են՝ հաշվարկվելով վարկի մնացորդի նկատմամբ: Այս դեպքում վարկի սկզբում ընդհանուր վճարները գնալով նվազում են: Մարումները կատարվում են ամսական պարբերականությամբ։
***Գրավի գնահատման և գրավադրման հետ կաված ծախսերը կատարվում են վարկառուի (գրավատուի) կողմից։ Ընկերությունը կարող է պահանջել նաև ապահովագրել գրավի առարկա հանդիսացող գույքը, որի հետ կապված ծախսերը իրականացվում է վարկառուի (գրավատուի) կողմից։ Գրավի գնահատման, նոտարական վավերացման, պետական գրանցման, ապահովագրման ծախսեի գնային միջակայք՝
Ծառայության անվանումըՄատուցվող ծառայության գնային միջակայք 
1․ Շարժական գույքի գնահատում3,000-10,000 ՀՀ դրամ
2․ Շարժական գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացում11,000 ՀՀ դրամ
3․ Շարժական գույքի ապահովագրությունգույքի շուկայական արժեքի 2.5%
4․ Շարժական գույքի պետական գրանցումմինչև 5,000 ՀՀ դրամ
5․ Շարժական գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացումառավելագույնը 15,000 ՀՀ դրամ
6. Նոտարական փաթեթներում առկա հայտարարություն/համաձայնությունամուսնացած լինելու դեպքում՝ կնոջ/ամուսնու համաձայնություն՝ 8.000 ՀՀ դրամ
ամուսնացած չլինելու դեպքում՝ ամուսնացած չլինելու վերաբերյալ հայտարարություն` 1.500 ՀՀ դրամ
«Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ի հետ համագործակցող ընկերություններ
Ապահովագրական ընկերություններԱնշարժ և շարժական գույքի գնահատման գործակալություններ
«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ
հասցե՝ ք. Երևան, Հանրապետության 51, 53, տարածք՝ 47, 48, 50հասցե՝ ք. Երևան, Թումանյան 8
հեռ. +374 (10) 59-21-21հեռ. (010) 54-07-40, (091) 54-27-50, (094) 54-27-60
«Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸէլ. փոստ info@olivergroup.am
հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 10, տարածք 110, «Պիացցա Գռանդե» Բիզնես Կենտրոն«Ափթայմ» ՍՊԸ
հեռ. +374 (10) 53-64-94հասցե՝ ք. Երևան, Նաիրի Զարյան 73/1 շենք,
«Ռեգո Ինշուրանս» ԱՓԲԸ«Մակկոնի» բիզնես կենտրոն 1-ին հարկ
հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 62, տարածք 93-93/1հեռ. (060) 53-53-71, (098) 53-53-14
հեռ. +374 (60) 27-57-57էլ. փոստ info@uptimeiic.org
 «Կոստ Կոնսալտ» ՍՊԸ
 հասցե՝ ք. Երևան, Կենտրոն համայնք, Հանրապետության փողոց, 67 շենք,
 Republic բիզնես կենտրոն 2-րդ հարկ
 հեռ. (010) 54-48-82
 էլ. փոստ info@cost.am
 «Գառդի» ՍՊԸ
 հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 7 թիվ 4
 հեռ. (091) 22-01-63
 

էլ. փոստ gardiltd@gmail.com

«ԱրմԷքս» ՍՊԸ

հասցե՝ ք. Երևան, Նար-Դոսի փող., 69-3

հեռ. (091) 40-23-40, (098) 40-23-40

էլ. փոստ armexarmenia@mail.ru

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

  • Հաճախորդը ներկայացրել է արժանահավատ և լիարժեք փաստաթղթեր,
  • Հաճախորդն ունի դրական կամ չեզոք վարկային պատմություն,
  • Հաճախորդն ունի կայուն եկամտի աղբյուր,
  • Հաճախորդի կողմից ներկայացվող գրավի առարկան համապատասխանում է կազմակերպության կողմից ընդունելի չափանիշներին։

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
  • ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները, երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդը ունեցել է կամ ունի վարկային պարտավորություններ որոնք սպասարկվել են ուշացումներով կամ դասակարգվել են համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համատեղ հաստատած «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» կարգի,
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
  • Գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ կազմակերպության համար,
  • Հաճախորդի կողմից տրմադրվել է ոչ արժանահավատ տեղեկատվություն,
  • Վարկային հայտը հաստատվել է, սակայն, հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:

Վարկային պատմությունը պարունակում է հետևյալ տեղեկությունը՝

  • Ձեր ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները,
  • Վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ),
  • Ձեր կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները,
  • Չվճարված կամ ուշացված կոմունալ վճարները,
  • Վերջին վեց ամսում ձեր ստացած աշխատավարձի միջին չափը: Ի դեպ կարող եք արագ և անվճար հաշվարկել ձեր աշխատավարձի մաքուր մնացորդը կամ հակառակը:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տեղեկատվություն, օրինակ՝

  • Ձեր էթնիկական պատկանելիությունը,
  • Քաղաքական հայացքները և այլ միություններին անդամակցությանը,
  • Նախասիրությունները, uոցիալական վիճակը, կրոնական հայացքները,
  • Ձեր առողջությանը վերաբերող տվյալներ

Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Եթե ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2024 թվականի օգոստոսին, ապա ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2019 թվականի օգոստոսից սկսած:

Վարկային պատմությունը կարևոր է քանի որ, երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը կամ վարկային կազմակերպությունը մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու:

Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի): Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալ սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:

Վարկային զեկույցի հարցման համաձայնությունը «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ում առանձին փաստաթուղթ է ստորև ներկայացված ձևով`

Համաձայնություն (ֆիզիկական անձ)

Համաձայնություն (իրավաբանական անձ)

Մանրամասների համար՝ www.acra.am, www.abcfinance.am

ՎԱՐԿԱՅԻՆ ՍՔՈՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Վարկ տրամադրելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները դիտարկում են Ձեր վարկային ՍՔՈՐ-ը։

Սքորը Ձեր գնահատականն է, որը գնահատում է Ձեզ որպես վարկառու, ցույց է տալիս, թե որքան պարտաճանաչ վարկառու եք Դուք։
ՍՔՈՐ-ը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա, ուստի, եթե նախկինում վարկեր չեք ունեցել, ապա ՍՔՈՐ գնահատական նույնպես չունեք։

Վարկային ՍՔՈՐ-ի նպատակը մեկն է՝ օգնել վարկ տրամադրողներին(բանկերին, վարկային կազմակերպություններին) հասկանալ, թե որքանով է ռիսկային Ձեզ վարկ տալը։ Բարձր ՍՔՈՐ-ը վկայում է ցածր ռիսկի մասին և հակառակը։ Ուստի բարձր ՍՔՈՐ-ը կարող է Ձեզ օգնել ինչպես վարկ ստանալ-չստանալու հարցում, այնպես էլ ազդեցություն ունենալ անվանական տոկոսադրույքի չափի վրա։

Ներկայումս Հայաստանում կիրառվում է ՍՔՈՐԻ 3 տեսակ։ ԱՔՌԱ վարկային բյուրոն հաշվարկում է ԱՔՌԱ ու ՖԱՅԿՈ ՍՔՈՐ-երը, իսկ բանկերն ու վարկային կազմակերպությունները օգտվում են դրանցից կամ կիրառում են սեփական սքորինգային համակարգը։

Որպես հաճախորդի սքոր գնահատական «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ի կողմից կիրառվում է սեփական սքոր գնահատականը, որի հիմքում ընկած են ներքոհիշյալ գործոնները`

Սքոր գնահատականի հիմքում ընկած հիմնական գործոններԳործոնների ազդեցությունը սքոր գնահատականի վրա
Վարկերի սպասարկման որակՎարկային պարտավորությունների ուշացումներով կատարումը նվազեցնում է սքոր գնահատականը
Վարկային պատմության վաղեմությունԵրկար և դրական վարկային պատմությունը բարելավում է սքոր գնահատականը
Ծանրաբեռնվածություն (գործող վարկերի քանակ և մնացորդ)Վարկային պարտավորություններով բարձր ծանրաբեռնվածությունը նվազեցնում է սքոր գնահատականը
Նոր վարկային դիմումների քանակ, հաճախականությունՆոր վարկի տրամադրման համար հաճախակի կատարվող հարցումները նվազեցնում են սքոր գնահատականը
Աշխատանքային փորձԵրկարամյա աշխատանքային փորձը բարելավում է սքոր գնահատականը
Եկամուտների մեծությունԲարձր և կայուն եկամուտների առկայությունը բարելավում են սքոր գնահատականը

Մանրամասների համար՝ www.abcfinance.am, www.acra.am

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՔՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎՐԱ

Կախված վարկային հարցման տեսակից՝ այն կարող է ազդել ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կիրառվող սքորի տեսակների՝ ԱՔՌԱ սքոր և ՖԱՅԿՈ սքոր, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող սեփական սքոր գնահատականների վրա:
Հարցումների նպատակների և վարկային սքոր գնահատականի վրա դրանց ազդեցության վերաբերյալ մանրամասները ներկայացված են ստորև աղյուսակում.

Վարկային հարցման նպատակՎարկային հարցման ենթանպատակԱզդեցությունը վարկային սքորի վրա
Նոր վարկային դիմում Նվազեցնում է
Երաշխավոր անձՆոր վարկային դիմումՆվազեցնում է
Փոխկապակցված անձ Չի ազդում
Գործող վարկի մոնիտորինգ Չի ազդում
Երաշխավոր անձ– Գործող վարկ
– Գործող երաշխավորի մոնիտորինգ
Չի ազդում

Յուրաքանչյուր անգամ սպառողի վերաբերյալ վարկային հարցում կատարելիս, եթե այդ հարցումը ազդելու է վարկային սքոր գնահատականի վրա (Ֆայկո, Աքռա կամ սեփական սքոր), ապա «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն սպառողին հայտնում է այդ մասին հարցումը կատարելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում` նշելով հարցման ամսաթիվը, նպատակը (օրինակ` նոր վարկի տրամադրում, վարկի գումարի ավելացում) և տեսակը (վարկային պատմություն թե սքոր), ինչպես նաև տեղեկատվություն կամ հղում վարկային պատմության/վարկային սքորի վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող ինտերնետային կայք(եր)ի համապատասխան էջին:

«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն վերոնշյալ տեղեկատվությունը սպառողին հայտնում է անվճար` էլեկտրոնային հաղորդագրության միջոցով: Սպառողի վարկային սքորի վրա ազդեցություն ունեցող հարցումներ կատարելիս էլեկտրոնային հաղորդագրության միջոցով այդ տեղեկատվությունն ուղարկելու անհնարինության դեպքում (երբ սպառողը չունի էլեկտրոնային հասցե), «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն տեղեկացնում է սպառողին այլ հասանելի եղանակներով (oրինակ՝ կարճ հաղորդագրության, առձեռն կամ փոստային առաքման միջոցով):

Մանրամասների համար՝ www.acra.am, www.abcfinance.am

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Ինչպես բարելավել վարկային պատմությունը

Եթե արդեն ձևավորել եք «վատ» վարկային պատմություն, ապա միայն «նստել և սպասել», որ անցնի 5 տարի, և ձեր վարկային պատմությունը «մաքրվի» բավարար չէ։ Այդ ամբողջ ընթացքում հարկավոր է՝

  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները,
  • լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց վարկային վճարների ուշացումները,
  • խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց:

Ինչպես բարձրացնել ՍՔՈՐ գնահատականը

ՍՔՈՐ գնահատականը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ շտկել այն նվազելու հիմնական պատճառները։ Մասնավորապես՝ հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև՝

  • թեթևացնել վարկային բեռը՝ մարելով գործող վարկերը մասամբ կամ ամբողջությամբ,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան՝ բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները՝ կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև առկայության դեպքում ապահովելով այս մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը։

Մանրամասների համար՝ www.abcfinance.am, www.abcfinance.am, www.acra.am, www.acra.am

ՍԽԱԼ ԿԱՄ ԹԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վերջինս՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին («ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին) կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման և քննարկման գործընթացը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Մանրամասների համար՝ www.acra.am, www.abcfinance.am

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԱՐԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՄԲ