Առաքելությունը
Ընկերության առաքելությունը՝
- մատուցել բարձրորակ և միջազգային ստանդարտներին համապատասխանող վարկային և խորհրդատվական ծառայություններ, գրավել կայուն և առաջնային դիրքեր վարկավորման շուկայում` ընձեռելով հաճախորդներին հնարավորություն բարելավել իրենց կյանքը,
- օգտագործելով բանկային համակարգի զարգացման նոր տեխնոլոգիաները՝ ստեղծել վարկային կազմակերպություն – հաճախորդ հարաբերությունների յուրօրինակ բիզնես մշակույթ, մատուցել ժամանակակից, բարձրակարգ և որակյալ ծառայություններ:
Ընկերության գործունեության նպատակներն են`
- առաջնակարգ ծառայությունների և որակյալ սպասարկման շնորհիվ հասնել հաճախորդների առավելագույն բավարարվածությանը,
- ստեղծել արդյունավետ և նպատակասլաց աշխատակիցներից կազմված թիմ,
- ապահովել և պահպանել վարկային պորտֆելի բարձր որակ,
- ապահովել կայուն և երկարաժամկետ եկամուտ մեր բաժնետերերի համար,
- փոքր և միջին ձեռներեցության ոլորտում ազատ և արդար առողջ մրցակցային դաշտի ձևավորում, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում,
- օժանդակել այն տնտեսական ծրագրերի իրագործմանը, որոնց համար անհասանելի կամ դժվար հասանելի են ֆինանսական այլ աղբյուրներ,
- աշխատատեղերի ստեղծում։