Սպառողի իրավունքները
Հարգելի հաճախորդներ,
Ձեր պահանջով «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ն կտրամադրի «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով և 43-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 1 հոդվածի 3-րդ մասով սահմանված, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր չհամարվող և/կամ բանկային ու առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի պատճենները:
Նշված օրենքները կարող եք գտնել հետևյալ հղումներով՝
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք
«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք։
Վերոնշյալ տեղեկությունները Ձեզ կտրամադրվեն Ձեր գրավոր դիմումը ստանալու պահից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, անվճար, հաճախորդի նախընտրած եղանակով։
Ձեր հարցերը, բողոք-պահանջները, առաջարկությունները կարող եք ուղղել «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ին հետևյալ եղանակներով՝
- Առձեռն` «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում
- էլ-փոստով՝ info@gladzoruco.am
- Փոստով` «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ (հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Չարենցի փողոց 1բ N 42)
Աշխատանքային ժամեր`
Երկուշաբթի–ուրբաթ` 09:30-18:00
Հեռ․՝ (+374 10) 55-15-15, (+374 91) 57-76-50
Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը հնարավորություն ունի ներկայացնելու ֆինանսական կազմակերպության և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:
«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ-ն կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու հաճախորդների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը:

Հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացու փող., 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Հեռախոս` (37460) 70-11-11
Ֆաքս` (37410) 58-24-21
Էլ. փոստ` info@fsm.am
Էլ. կայքը՝ www.fsm.am
Աշխատանքային ժամեր`
Երկուշաբթի – ուրբաթ` 09:00-ից մինչև 18:00
Ընդմիջում` 13.00-14.00