Հայաստանի վարկային կոոպերատիվը 15 տարեկան է
Ծանուցումներ
Կազմակերպության ղեկավարների կողմից իրականացված մի շարք դասընթացներից և քննարկումներից բացի, հրավիրված հատուկ մասնագետները թիմային խաղերի և հետաքրքիր առաջադրանքների միջոցով ապահովեցին թիմի ինտերակտիվ մասնակցությունը:
Օրակարգում ներառված էր նաև հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև մասնակիցներին մատչելի կերպով ներկայացվեցին թեմային առնչվող տարբեր մանրամասներ ու խնդիրներ, հնչեցին հարց-պատասխանններ, եղան ակտիվ քննարկումներ: Միջոցառման ավարտին նախօրոք բաժանված խմբերը ներկայացրեցին նոր վարկային պրոդուկտի մշակման, հաճախորդի ներգրավման իրենց մտքերն ու առաջարկները:
Քննարկվող թեմաների շարքում անդրադարձ կատարվեց այնպիսի հարցերին, ինչպիսիք են՝ ՀՀ ֆինանսական շուկայի զարգացման միտումները, տնտեսության առկա վիճակն ու հետագա զարգացումները, ՀՀ գյուղատնտեսական ոլորտում առկա մարտահրավերները: Արդյունքում սեմինար-քննարկումն ընթացավ արդյունավետ և նպաստեց թիմային ոգու ամրապնդմանը:
Սեմինարի նպատակն էր նոր վարկային պրոդուկտի մշակումը, ինչպես նաև խմբային քննարկումների միջոցով վեր հանել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման ուղիները, իրականացնել տարբեր կրթական ծրագրեր՝ ուղղված աշխատակիցների աշխատանքի որակի բարձրացմանը: