Սպառողական Վարկեր

Վարկային պատմության էությունը և կարևորությունը
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Վարկային պատմությունը պարունակում է հետևյալ տեղեկությունը՝
Ձեր ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները,
Վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ),
Ձեր կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները,
Չվճարված կամ ուշացված կոմունալ վճարները,
Վերջին վեց ամսում ձեր ստացած աշխատավարձի միջին չափը: Ի դեպ կարող եք արագ և անվճար հաշվարկել ձեր աշխատավարձի մաքուր մնացորդը կամ հակառակը:
Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տեղեկատվություն, օրինակ՝
Ձեր էթնիկական պատկանելիությունը,
Քաղաքական հայացքները և այլ միություններին անդամակցությանը,
Նախասիրությունները, uոցիալական վիճակը, կրոնական հայացքները,
Ձեր առողջությանը վերաբերող տվյալներ
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Եթե ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2024 թվականի օգոստոսին, ապա ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2019 թվականի օգոստոսից սկսած:
Վարկային պատմությունը կարևոր է քանի որ, երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը կամ վարկային կազմակերպությունը մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի): Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալ սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:
Վարկային զեկույցի հարցման համաձայնությունը <<Գլաձոր ՈՒՎԿ>>ՓԲԸ-ում առանձին փաստաթուղթ  է ստորև ներկայացված ձևով`

Main conditions
TEST

TESTT

TEST1

TEST11

Apply for a loan

TEST